Ներքին 2 տարի առաջ - 21:08 04-10-2024

Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է բարդ կոնստրուկցիաների նախագծման ոլորտի համաշխարհային առաջատար անգլիական «Առուպ» ընկերության և հայաստանյան «Ռենշին» ընկերության ներկայացուցիչներին։
Քննարկվել է Հայաստանի քաղաքաշինության ոլորտում եվրոպական նորմերի և ստանդարտների տեղայնացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունը և դիտարկվել «Առուպ»-ի ներգրավվածությունը հայաստանյան քաղաքաշինական ծրագրերում։

Եղիազար Վարդանյանը ներկայացրել է ՀՀ-ում եվրոպական նորմերի կիրառելիությունն ապահովելու նպատակով կոմիտեի նախաձեռնած քայլերը՝ ընդգծելով, որ «Առուպ»-ի («Arup») մասնագետների խորհրդատվական աջակցությունն այդ գործում խիստ օգտակար կլինի։

«Միջազգային չափանիշների ներդրումը և «Առուպ»-ի նման կազմակերպությունների ներգրավվումը մեր երկրի քաղաքաշինության ոլորտում կձևավորի նոր մշակույթ, գործելաոճ, որոնք կխթանեն տեղական ընկերությունների կարողությունների զարգացումը և նոր որակ կապահովեն մասնագիտական դաշտում»,- ասել է նա։

Վարդանյանը կարևորել է, որ խոշոր ծրագրերի հեռանկարը հաշվի առնելով, ինչպիսիք են ջրամբարների, ճանապարհների, շենքերի, կամուրջների և այլ ենթակառուցվածքների շինարարությունը՝ Հայաստանում արդեն ստեղծվում է աշխատանքային նոր դաշտ ոլորտի ներկայացուցիչների և հատկապես երիտասարդ մասնագետների համար։

«Քաղաքաշինական խոշոր ծրագրերում նորարարական լուծումներ գտնելու, նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցելու հեռանկարը, կարծում եմ, հետաքրքրություն կառաջացնի երիտասարդների շրջանում դեպի ճարտարագետի մասնագիտություն»,- նշել է կոմիտեի ղեկավարը։

«Առուպ» ընկերության գլոբալ օպերացիոն տնօրեն Մարկ Չաունը և ընկերության Իտալիայի գրասենյակի ղեկավար Մաուրիցիո Տեորան պատրաստակամություն են հայտնել աջակցելու Քաղաքաշինության կոմիտեին Հայաստանում եվրոպական նորմերի ներդրման հարցում։

««Առուպ» ընկերության մասնագետներից շատերը անմիջականորեն ներգրավված են եվրոպական քաղաքաշինական չափանիշների մշակման աշխատանքներում՝ որպես խորհրդի անդամներ։ Այնպես որ, մեր ընկերությունն ունի նման համագործակցության փորձ»,- հայտնել է Մաուրիցիո Տեորան։

«Առուպ» ընկերությունը Հայաստանում է «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության հրավերով և ներկայումս մշակում է վերջինիս «Սքայլայն» նախագծի կոնստրուկտիվ լուծումները։

«Մենք շատ ուրախ ենք, որ այսօր ներգրավված ենք մասշտաբային նախագծում և մեր գործունեության արդյունքում կարողանալու ենք Հայաստան բերել միջազգային լավագույն փորձը՝ սեյսմակայուն և ինժեներական բարդ նախագծերի իրականացման հարցում»,- ընդգծել է Մարկ Չաունը։

«Ուրախ ենք, որ ներդրումային խոշոր ծրագրերի միջոցով կարողանում ենք ոչ միայն Հայաստան բերել նոր չափանիշներ, այլ նաև մեր միջազգային գործընկերների և Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ համագործակցության հնարավորություն ստեղծել»,- շեշտել է «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը։

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են առաջիկայում նաև համագործակցության հուշագիր ստորագրել՝ նախանշված ուղղություններով համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները

Ձեզ գուցե հետաքրքրի