«Ուժեղ Հայաստան»-ի համախմբման կոչին միացած ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերի միավորումը կապված է Անկախության հռչակագրի դրույթների պաշտպանության հետ։
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ամիսներ շարունակ խոսել են Անկախության հռչակագրին հղումը պահպանելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ դրա պաշտպանությունը Հայաստանի իրավաքաղաքական հիմքերի պահպանման հարց է։
Զուրաբյանի խոսքով՝ նախկինում տարաձայնություններ ունեցող ընդդիմադիր ուժերն այսօր միավորվել են, քանի որ, իր գնահատմամբ, վտանգված է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։
«Նիկոլ Փաշինյանը ևս մեկ աննախադեպ գործ արեց․ իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ։ Այդ գործի շրջանակում պետք է դիմադրել Հայաստանի ինքնիշխանության կորստին»,- հայտարարել է նա։