Տրանսպորտային ավինյանական բարեփոխումները կարծես՝ մնացել են կես ճանապարհին։ Խոստացված MAN ավտոբուսները չկան, «Աջափնյակ» մետրոյից ձայն չկա, տրանսպորտի հասանելիությունը, երթուղիների աշխատանքն ու սպասարկման որակը հանրային դժգոհությունների և քննարկումների պատճառ են դառնում։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե որքանով են քաղաքացիները գոհ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքից։
Քաղաքացիներից մեկը նշեց, որ գոհ չէ Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքից։ Նրա խոսքով՝ տրանսպորտը գերծանրաբեռնված է, մարդիկ շատ են, խցանումները՝ հաճախակի, իսկ սպասելու ժամանակը՝ բավականին երկար։
Հարցվածներից մեկն էլ ասաց, որ առհասարակ չի օգտվում հասարակական տրանսպորտից, միայն մի քանի անգամ է փորձել, սակայն այն չափազանց ծանրաբեռնված է եղել․ «Երբ տեսնում ես՝ ավտոբուսները լիքն են, մարդիկ համարյա ընկնում են միջից»։
Քաղաքացիներից մեկն էլ գոհություն հայտնեց տրանսպորտի ներկայիս աշխատանքից։ Նրա կարծիքով՝ նախորդ տարիների համեմատ այժմ «արքայության մեջ ենք», քանի որ ունենք հովացվող և տաքացվող ավտոբուսներ։
Մանրամասները՝ տեսանյութում։