Ներքին 42 րոպե առաջ - 12:47 07-11-2026

Բա ինչի՞ ենք այլայլվում, երբ Սևանին ասում են Գյոյչա, եթե մենք «Ախպերս ու ես» երգը ունենք

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում, պատասխանելով սփյուռքի ներկայացուցչի հարցին, Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Արևմտյան Հայաստանը հիշատակող հայկական երգերը, բանաստեղծություններն ու գրական ստեղծագործությունները պետք է մնան ազգային մշակույթի մաս, սակայն չդառնան ժամանակակից պետական քաղաքականության հիմք։

«Իսկ ինչո՞ւ պետք է դրանց հետ ինչ-որ կերպ վարվենք։ Դրանք կան, մեր մշակույթի մասն են։ Այլ հարց է, եթե դու դա վերածում ես ազգային քաղաքական գաղափարի։ Դրանց հետ ոչինչ էլ պետք չէ անել։ Ես ինքս սիրում եմ «Ես իմ անուշ Հայաստանի»-ն, սիրում եմ մեր հին երգերը։ Դա մերն է, և այստեղ որևէ վեճ չկա։ Այլ հարց է, թե ինչ իմաստ ես դնում դրա մեջ և ինչ ես տեսնում դրա հետևում», — պատասխանել է Սիմոնյանը։

«Մենք պետք է շարունակենք ուսումնասիրել պատմությունը։ Չէ՞ որ պատմությունը հենց նրա համար է, որպեսզի տեսնենք մեր գործած սխալներն ու չկրկնենք դրանք», — ասել է նա։

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է աշխարհագրական անվանումների և տարածքների վերաբերյալ պատմական պատկերացումների նկատմամբ վերաբերմունքին։ Նա հարց է բարձրացրել, թե ինչու են հայերը ցավագին արձագանքում, երբ որևէ մեկը Սևանա լիճն անվանում է ադրբեջանական Գյոյչա անվամբ կամ Երևանը՝ Էրիվան, մինչդեռ իրենք կարող են դիմել վրացիներին և հայտարարել, թե նրանց այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։

Ամենից շատ դիտված