Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:45 03-02-2024

Սևանը «Գյոյչա» անվանելը հասարակ աղավաղում չէ

Ադրբեջանական մամուլը, որն ամբողջությամբ վերահսկվում է նախագահի աշխատակազմի կողմից, հերթական անգամ անդրադարձել է ներհայաստանյան իրադարձություններին՝ դրանք խցկելով իր երկրի իրավասության ոլորտ։

Մասնավորապես Caliber.az քարոզչական հարթակն իր հրապարակած լուրը վերնագրել է․ «Հայ բնապահպանները կոչ են արել Փաշինյանին՝ չթունավորել Գյոյչա լիճը»։ Տեքստն, ըստ էության, կրկնում է հայկական լրատվադաշտի բովանդակությունը․ ադրբեջանական մեդիան իր կողմից նոր բան չի ավելացնում, թերևս միայն ընդհանուր բնապահպանական խնդիրների թվում հայկական Ամուլսարն աղավաղված գրելով «Ամուլդաղ»։

Հայկական տեղանունները դարձնելով ադրբեջանական՝ այդ երկրի լրատվականներն առայժմ միայն տեղեկատվական դաշտում, «համենայն դեպս», վառ են պահում Ալիևի հայտարարած տարածքային պահանջների գաղափարը։ Եվ եթե վերջին ամիսներին, պայմանավորված Արցախի զավթմամբ, հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է, դա չի բեկանում «Իրավանի», «Բասարքեչարի», «Գորուսի», վերջապես՝ «Զանգեզուրի» «վերադարձի» նկատմամբ բազմիցս հայտարարված տարածքային նկրտումները։

Անվանելով, օրինակ, Սևանը «Գյոյչա»՝ ադրբեջանական մամուլը ցույց է տալիս, որ ոչ միայն այս պահին հավակնություններ ունի Հայկական լեռնաշխարհի հրաշալիքներից մեկի նկատմամբ, այլ որ կոնկրետ այդ լիճը դարերի ընթացքում պատկանել է իրենց, ինչի վկայությունը անվանումն է։

Այ կերպ ասած, Ալիևի հրահագնով՝ ադրբեջանական մեդիան միշտ վարում է ակտիվ տեղեկատվական պայքար և անընդհատ հող նախապատրաստում զինված հարձակումների հնարավորության համար։

Ցավալին այն է, որ ոչ միայն ՀՀ ներկայիս իշխանությունը չի զսպում թշնամու ախորժակը թեկուզ ակտիվ տեղեկատվական հակապայքարով, այլ նաև հանրային շրջանակներում կարելի է հաճախ լսել զուտ հայկական տարածքների անվանումների օտար տարբերակները, իսկ դա «լեգիտիմացնում» է Ադրբեջանի պահանջները Հայաստանի տարածքների նկատմամբ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով