Ներքին Միտք 8 ամիս առաջ - 23:42 04-11-2025

Իլհամը Բաքվից հայտարարում է, իսկ Նիկոլը Երևանից ձայնակցում, թե «չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճը»

«Մայր Հայաստան» կուսացության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով.

Այն, որ Իլհամը հայկական տարածքները թուրքական անուններով է կոչում, մեծ հաշվում ոչ մի բան չէր նշանակի, եթե դրա տակ թաքնված չլիներ տարածքային ու դեմոգրաֆիկ էքսպանսիայի հավականություններ։ Առվել ևս, որ անունով Հայաստանի ղեկավար կոչվողն այդ առումով փաստաբանություն է անում Իլհամի համար։

Զորօրինակ Սևանի դեպքը, երբ Բաքվի քյոխվեն Հայաստանը 100 հազարավոր ադրբեջանցիներով ողողելու ու հետո այդ տարածքները Ադրբեջանի մաս հռչակելու հեռահար նպատակներով՝ կեղծ պատմական փաստեր է բերում։ Իլհամը Բաքվից հայտարարում է, իսկ Նիկոլը Երևանից ձայնակցում է, թե 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ «․․․չկա Սևանա լիճ, բայց կա Գոյչա լիճը»։

Եթե Հայաստանը հայկական շահը պաշտպանող ղեկավար ունենար, ապա մի քանի մասնագետի կհանձնարար գոնե նայել ցարական քարտեզները՝ Բաքվի քյոխվի ասածները ստուգելու համար։ Ոչ թե ձայնակցեր իր «կիրթ» գործընկերոջը։

Իսկ իրականում բազմաթիվ ցարական քարտեզներում հավասարապես կարելի է հանդիպել ՝ «Գոկչա» (Гокча́) ու «Սևանա» (Севанга) անվանումներին։ Օրինակ, «Կովկասի տարածաշրջանի քարտեզը նշված սահմաններով (1801-1813): Կազմվել է փոխգնդապետ Տոմնիևի կողմից Կովկասի ռազմական օկրուգի շտաբի ռազմական պատմության բաժնում: Թիֆլիս, 1901թ.»:

Իսկ Սևանի օտարածին անվանումը պայմանավորված է զուտ այն հանգամանքով, որ Շահ Աբասի (17-րդ դարասկիզբ) ու Նադիր Շահի (18-րդ դարի առաջի կես) բռնագաղթի հետևանքով երբեմնի ծաղկուն հայկական տարածքները վերածվեցին քոչվոր ցեղերի համար արոտավայրերի։

Իլհամը պատմությունը կեղծելով այն զենք է դարձնում տարածքներն ու ազդեցությունն ընդլայնելու համար, իսկ Նիկոլը՝ Իլհամի իմացած պատմությունն օգտագործում է տարածքներ հանձնելու ու Հայաստանի շահերը ոտնահարելու համար։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան