Մամուլ 1 ժամ առաջ - 07:42 07-11-2026

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե իշխող թիմում սկզբում չէին հավատում, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների կգնա՝ սահմանադրական մեծամասնություն զավթելու եւ սահմանադրությունը փոխելու նպատակով, եւ կարծում էին, որ այդ հայտարարությունն ընդամենը ընդդիմությանը վախեցնելու, ճնշելու նպատակ է հետապնդում, այժմ կասկած չունեն, որ եթե ընդդիմությանը չհաջողվի ճնշել, ապա Փաշինյանը վա-բանկ կգնա, որովհետեւ այլ ճանապարհ չկա Ալիեւը չի հրաժարվում այդ մտքից, որ խաղաղության պայմանագիրը կստորագրի միայն սահմանադրությունը փոխելուց եւ նախաբանում հռչակագրին հղումը հանելուց հետո։

Իսկ ի՞նչ երաշխիք, որ այս անգամ սահմանադրական մեծամասնություն կստանա․ հարցին մեր աղբյուրը պատասխանեց՝ ոչ մի երաշխիք, բայց Ալիեւին ցույց կտա, որ փորձեց կատարել նրա պահանջը չստացվեց։ Թիմին նաեւ ասվել է, որ արտահերթի դեպքում նույն կազմն է գնալու խորհրդարան, որպեսզի նավից թռչողներ, տակից փախչողներ չլինեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ