Մամուլ 1 ամիս առաջ - 08:51 24-09-2026

Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայ-ռուսական հարաբերությունները կարծես հատում են անդառնալիության կետը: Ռուսաստանյան մեր աղբյուրները հայտնում են, որ ոչ թե գազի գնի թանկացում է լինելու Հայաստանի համար, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին: Արդեն իսկ հայտարարվել է, որ պլանային նորոգում է ընթանում, եւ այս պահին գազապաստարաններում կուտակված գազն են ՀՀ սպառողներին մատակարարում, իսկ նոյեմբերի 1-ին ինչ-որ խոշոր «վթար» կամ ֆորսմաժոր կլինի, որի արդյունքում գազամատակարարումը չի վերականգնվի:

Մեր աղբյուրն ասում է՝ որպեսզի նման սցենար չզարգանա, Նիկոլ Փաշինյանի առաջ 4 պահանջ են դրել: Մեկը վերաբերում է 102-րդ ռուսական ռազմաբազային․ Փաշինյանին առաջարկել են ձեռք քաշել այդ թեմայից: Երկրորդը վերաբերում է ռուսական մասնակցությամբ կապիտալի նկատմամբ ոտնձգություններին` երկաթուղի, «Գազպրոմ» եւ այլն: Այս թեմայից էլ պետք է հրաժարվի ՀՀ իշխանությունը: Երրորդը վերաբերում է «ԵԱՏՄ, թե ԵՄ» դիլեմային: Այս հարցում 2 ճանապարհ են առաջարկել` կա՛մ չեղարկել «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, կա՛մ այս հարցով հանրաքվեի օրը հայտարարել: Չորրորդ հարցը պրոռուսական գործիչների նկատմամբ հալածանքները դադարեցնելուն է վերաբերում: Ենթադրում ենք` Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Անդրանիկ Թեւանյան, Սամվել Կարապետյան: Մի ենթապահանջ էլ կա` կառավարությունում Ռուսաստանի համար ընդունելի փոխվարչապետ նշանակվի, որի հետ ՌԴ իշխանություններն ուղիղ կաշխատեն, որովհետեւ բոլորից հիասթափված են եւ դժգոհ: Մենք փորձեցինք ՀՀ կառավարական շրջանակներից ճշտել այս տեղեկությունների իսկությունը:

Թերթի աղբյուրներն ասացին, որ շատ քիչ մարդ է իրերի իրական դրության մասին տեղյակ, բայց վերջին օրերին մի քանիսի «դեմքին գույն չկա», իսկ ՏԿԵՆ-ից խոստացան պատասխանել մեր հարցմանը։ Մի ամբողջ օր սպասեցինք, բայց պատասխան չստացանք»:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie