Ներքին 2 տարի առաջ - 13:35 20-09-2024

Ժամանակին կտեղեկացնենք․ Նիկոլ Փաշինյանը որոշել է գաղտագողի՞ գնալ Եռաբլուր

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ, պարզելու արդյոք վարչապետն այս տարի այցելելո՞ւ է Եռաբլուր, թե՝ ոչ։

«Կտեղեկացնենք, ժամանակին կտեղեկացնենք, ինչպես միշտ ենք անում»,- հայտնեց Արմեն Խաչատրյանը։

Ի տարբերություն 2022 թվականի, երբ Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր գնալու ժամանակ որդեկորույս ծնողներին, քարշ տալով, հեռացրին տրածքից, այս տարի Անկախության օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը տեղեկացված չէ՝ վարչապետը այցելո՞ւ է Պանթեոն, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին, ոստիկանները Փաշինյանի այցից առաջ Եռաբլուրից, քաշքշելով, բերման ենթարկեցին 44-օրյա պատերազմում որդիներին կորցրած ծնողների: Նրանք փակել էին ճանապարհը, որ Փաշինյանը չմոտենար իրենց որդիների շիրիմներին։

Նշենք նաև, որ 2023-ին Փաշինյանը չայցելեց Եռաբլուր, ինչը պայմանավորեցին Արցախում տեղի ունեցող ողբերգությամբ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին