Կարմիր բերետավորները «Եռաբլուրից» բերման ենթարկեցին զոհված զինծառայողների ծողներին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 08:45 21-09-2022
Այսօր վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ:

Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել զոհված զինծառայողների ծողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:

«Մենք չենք ուզում ինքը պղծի մեր երեխեքի շիրիմները», «Նիկոլ դավաճան», «Հազար փոս էլ թող ձեր համար փորեն»,- բացականչում էին ծնողները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զոհված զինծառայողների հարազատները հավաքվել են «Եռաբլուր» պանթեոնում։ Նրանք պատրաստվում էին գիշերել այնտեղ, որպեսզի առավոտյան արգելեն Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»։