copy image url
Խոսք 1 տարի առաջ - 17:05 28-04-2022

Կարմիր բերետավորները 13- ամյա տղայի են բերման ենթարկել իրազեկման ակցիայից

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Կարմիր բերետավորներն այսօր իրազեկման ակցիայից Ոստիկանության Էրեբունու բաժանմունք են բերման ենթարկել 13- ամյա տղայի։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ բաժանմունքում տղայի նկատմամբ որևէ վարչական վարույթ չի հարուցվել, որովհետև նա սուբյեկտ չէ ու չի էլ կարող հանդիսանալ այդ տարիքում։
«Երեխաները կարող են մասնակցել ցանկացած բողոքի ակցիայի կամ ցույցի՝ ծնողների համաձայնությամբ։ Այս դեպքում ծնողը տեղյակ է եղել, մենք կապվել ենք մոր հետ, նա եկել է ու երեխային տարել է։ Այսինքն՝ ոստիկանության Էրեբունու բաժանմունքում բավական պրոֆեսիոնալ են աշխատել, խնդիրը արդեն Կարմիր բերետավորների մեջ է եղել»։
Նա ընդգծեց, որ երեխան ոչինչ չէր արել, որ կարող էր իրավախախտում համարվել, ավելին, տեսքից ակնհայտ երևում է, որ երեխան անչափաահաս է՝ 12-13 տարեկան։ «Կարծում եմ՝ կարմիր բերետավորները ակնհայտ իրենց պատվիրատուների քաղաքական հրահանգն են կատարում և առանց հաշվի առնելու մի շարք հանգամանքներ՝ ապօրինաբար բերման են ենթարկել այդ երեխային։Պետք է պարզել, թե ով է բերման ենթարկել այդ երեխային ու համապատասխան ընթացք պետք է տրվի նրան պատասխանատվության կանչելուն։
Այս գործողություններից կարելի է եզրակացնել, որ երկրի բարձրագույն իշխանության կրող, ոմն Նիկոլ Փաշինյանը սարսափում է անգամ 13 տարեկան երեխաներից, ովքեր գիտակցում են, թե ինչի համար են փողոցում, եթե այս երեխայի հետ շփվեք՝ կտեսնեք, որ ինքն ակնհայտ գիտակցում է, թե ինչ համար է դուրս եկել փողոց։ Այսինքն՝ 13 տարեկան երեխայից անգամ Փաշինյանը վախենում է, դրա համար հրահանգ է տալիս բոլորին, ովքեր կբարձրաձայնեն Արցախի մասին կամ կխոսեն որևէ բան, որը հարիր չի այս իշխանությունների քիմքին, անհապաղ ճնշման մեխանիզմներ գտնել նրանց նկատմմաբ։ Բայց ի պատիվ այս ազգի սերուցքի՝ նրանք չեն կոտրվում, անգամ այս 13 տարեկան երեխան մորը համոզում էր, որ ուզում է գնալ ու շարունակել մնալ ժողովրդի կողքը»։