Մամուլ 55 րոպե առաջ - 07:55 07-11-2026

Ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Սամվել Կարապետյանի կրկնակի կալանավորման որոշումը դարձավ օրենքի և տրամաբանության հերթական «տրիումֆը»։ Ինչո՞ւ կալանավորել մեկ անգամ, եթե կարելի է անել երկու անգամ, երեք կամ անվերջ՝ ըստ քաղաքական եղանակի տեսության (օրինակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է արդեն չորրորդ անգամ)։ Իրավապահ համակարգն այնքան է կատարելագործվել, որ այլևս պետք չեն օրենսգրքեր կամ ապացույցներ, բավական է միայն սպասել համապատասխան «մտահղացմանը»։

Իհարկե, այս ամենն արվում է բացառապես «ժողովրդավարության բաստիոնն» ամրապնդելու համար։ Չէ՞ որ որքան շատ ընդդիմադիր է հայտնվում բանտախցում, այնքան ավելի է «խաղաղվում» երկիրը, իսկ երբ երկրում այլևս ոչ մի բողոքող ձայն չլսվի, արտաքին թելադրողների հետ հարաբերությունները կդառնան «հաճույք»։ Այստեղ է, որ սկսվում է իսկական աշխարհաքաղաքական «գրոսմայստերությունը»։ Այդպիսի «անդորրի» պայմաններում արտաքին քաղաքականությունը վերածվում է իսկական «հոբբիի». կարելի է առանց ավելորդ խանգարողների քարտեզի վրա նոր գծեր քաշել, Արցախից հետո Սյունիքի բարձունքները վերածել աշխարհաքաղաքական սակարկությունների առարկայի, իսկ Հայոց ցեղասպանության հիշատակումը թաքցնել, որպեսզի հարևանների հետ «կառուցողական» թեյախմությունը հանկարծ չփչանա։

Ամենաանհավանական հնարքը, թերևս, դաշնակիցներին փոխելու արվեստն է։ Տասնամյակների ռազմաքաղաքական դաշինքը Ռուսաստանի հետ կարելի է հեշտությամբ քանդել՝ փոխարենը ստանալով Արևմուտքի անսահման «մտահոգությունն» ու ժպիտները։

Ինչի՞ համար են պետք իրական տնտեսական հարաբերություններ, եթե կան գեղեցիկ թվիթներ և բարձրագոչ հայտարարություններ։

Այս ամբողջ կոմեդիայում ամենագոհն, անշուշտ, Բաքվում են։ Իլհամ Ալիևը, թերևս, ապշած (գուցե նաև հիացած) հետևում է, թե ինչպես են Երևանում իրենից առաջ ընկնում՝ կատարելով անգամ այն պահանջները, որոնք ինքը դեռ չէր հասցրել ձևակերպել։

Եվ այսպես, Հանրապետության հրապարակում կյանքը տոն է։ Իշխանությունը քայլում է հաղթական, իրավապահ մարմինները դրոշմակնիքները ձեռքներին սպասում են նոր ցուցումների, իսկ պետականությունը մեծ ցատկերով շարժվում է դեպի «լուսավոր ապագա»՝ հուսալով, որ այդ ճանապարհին գոնե մի կտոր հող կմնա սեփական ոտքերի տակ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ