Ես կարծում եմ՝ պետք է մեր մեջ առիթ չլինի կռվելու։ Ինչո՞ւ պետք է մենք թուրքերի հետ պատերազմենք։ Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ, մենք որևիցե բան չենք հասցնի անել:
Այս մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
«Ո՞վ է ասել, թե մենք պետք է լավ հարևան լինենք թուրքերի կամ ադրբեջանցիների համար, իսկ նրանք պետք է նստեն ու սպասեն, մինչև մենք մեծանանք, դառնանք Մեծ Հայք, հարձակվենք իրենց վրա ու ուտենք իրենց։ Առհասարակ, ինչո՞ւ պետք է մտածենք այդ տրամաբանությամբ:
Ես կարծում եմ՝ մենք պետք է ունենանք այնպիսի բանակ, որ Հայաստանի Հանրապետության վրա հարձակումն այնքան ցավոտ լինի, որ հակառակորդն անգամ դրան գնալու կարիք չունենա։ Բայց եթե ավելի խորը նայենք, կարծում եմ՝ պետք է այնպես անել, որ միմյանց դեմ պատերազմելու առիթ ընդհանրապես չլինի», - ասել է նա։
«Այդ խաբկանքը, որ մեզ 70 տարի կերակրել են՝ «եկեք ռսի պոչը բռնենք», հակառակ դեպքում թուրքը մեզ կուտի, որևիցե կապ չունի իրականության հետ»,-նշել է Սիմոնյանը։