Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Կրակովի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունը, որը 5 մարդու կյանք է խլել, ահաբեկչություն է անվանել։
«Ոստիկանությունը հետաքննում է ահաբեկչական հարձակման նախապատմությունը և հանգամանքները», – գրել է Տուսկը X-ում:
Ներքին գործերի նախարար Մարցին Կերվինսկին մեկնել է դեպքի վայր։
Հրաձգությունը տեղի է ունեցել Կրակովի Գլխավոր հրապարակում մոտավորապես ժամը 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 17:00-ին): Տղամարդը կրակ է բացել անցնող մեքենայից՝ թիրախավորելով պատահական մարդկանց:
Հինգ մարդ զոհվել է, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ ոստիկաններ: Կրակողը ձերբակալվել է. նա վիրավորվել է ձերբակալության ժամանակ և տեղափոխվել հիվանդանոց: