Աչքի բազմաթիվ գանգատներով հարյուրավոր քաղաքացիներ, այցելելով «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ, չեն էլ պատկերացնում, թե բուժհաստատությունը իրավական ինչ ներքին վեճերի մեջ է գտնվում։
Նախ դատարանի կողմից կալանք է դրված ԲԿ֊ի խոշոր բաժնետեր քույրերի` Ելենա և Զարուհի Մալայանների բաժնետոմսերի 15.375 տոկոսների վրա։
Վերջիններս իրենց հերթին ՓԲԸ ընդհանուր ժողովից պահանջում են աշխատանքից ազատել ֆինանսական տնօրենին, ով իր հերթին խոշոր՝ 20% բաժնետեր է, և գլխավոր հաշվապահին, ինչը դատարանը դատաքննության ժամանակահատվածում արգելել է։
Իրավիճակը շատ նման է 1917 թվականի հոկտեմբերի վերջին Ռուսաստանում տիրող վիճակին, երբ երկիրը ուներ երկու իշխանություն։
Հատկանշական է, որ գերակտիվ նախարար Անահիտ Ավանեսյանը չի բարձրաձայնում խնդրի մասին։