Արտաքին 5 տարի առաջ - 23:25 02-03-2021

ՆՈՐ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԶԵՆՔԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՐՁՆԵԼ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ըստ ամերիկյան Military Watch պարբերականի՝ Ռուսաստանը մեծ գումարներ է ներդնում խոստումնալից զենքերի մշակման համար: Այդ տեսակի զենքերից մեկը էլեկտրամագնիսական ЕМИ ատրճանակն է, որը կարող է գործարկվել տարբեր տեսակի զենքերի միջոցով: Սակայն ամենավտանգավորն է, եթե այն հայտնվի ՍՈՒ-57 և ՄԻԳ-41 կործանիչների վրա:

Էլեկտրամագնիսական զենքերը ունակ են անջատել էլեկտրոնիկան, և ավելի մեծ հարվածային ուժ ունենալով ՝ կարող են վնաս հասցնել ցամաքային թիրախներին: Բացի այդ դրանք կարող են օգտագործվել ամենատարբեր թիրախների դեմ պայքարելու համար՝ սկսած ինքնաթիռներից, ռադարային տեխնիկայից:Ռուսաստանում ЕМИ զենքի փորձարկումների մասին հայտնի է դարձել 2020 թվականին:

«Նման զենքերը հատկապես օգտակար կլինեն, երբ մոտ տարածությունից օգտագործվեն ինքնաթիռներ, որոնք նախատեսված են մթնոլորտից դուրս թռիչքների համար, ինչպես օրինակ՝ ՄԻԳ -41-ը: Ի տարբերություն ավանդական թնդանոթների կամ հրթիռների, էներգետիկ զենքը հետընթաց չունի », - պնդում են մասնագետները:

Բացի այդ, ЕМИ թնդանոթները կարող են օգտագործվել անօդաչու թռչող սարքերի դեմ: Էլեկտրամագնիսական համազարկերը շարքից հանում են անօդաչու թռչող սարքերը, ինչը հատկապես կարևորվում է դարաշրջանի զարգացող պահանջների համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից