Այլ կերպ չի կարելի բնորոշել Նիկոլ Փաշինյան֊Էդմոն Մարուքյան դատական գործը քննող դատավոր Աննա Շիլաջյանի ամուսնու` Արմեն Սարգսյանի հրապարակային վարքուբարքը, որտեղ նա իր ֆեյսբուքյան էջում հիացմունքով, восмиконечный աստղի ներքո ցիտում է բանդիտիզմին վերաբերող բառակապակցություններ։
Անձը այն աստիճան «լավ տղա է», որ կարողանում է հայտարարագրում բառացի գրել «չեմ հիշում», երբ խոսքը վերաբերվում է, թե ու՞մ է օտարել 13 հազար դոլարանոց գույքը։
Հետաքրքիր է, դատավոր Շիլաջյանը տանը դժվարությունների չի՞ հանդիպում, երբ դատելիս է լինում որևէ «խարեբի»՝ ուղնուծուծով գողական կյանքին նվիրված անձի։