Ներքին 10 րոպե առաջ - 11:57 28-11-2026

Երևանում պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover»-ում, որն այնուհետև բռնկվել է.  կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արզումանյան 3/3 շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապ բուժօգնության հերթապահ բուժանձնակազմը տեղում մեկ հոգու անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոխրի վերածված ավտոմեքենայի, հրդեհի հարևանությամբ կայանված ու ջերմահարված «Kia» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերի և հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունները։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մոտ 200-300 մետրից լսել են պայթյունի ձայնը, ապա մոտեցել և տեսել, թե ինչպես է ավտոմեքենան վառվում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը 42-ամյա Մհեր Մանուկյանն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:08 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, մյուս բոլոր արցախցիները՝ Ադրբեջանո՞ւմ
16:00 Ինչու «Մերգելյանի» տնօրեն դրեցին Տիգրան Արզաքանցյանին
19:10 Փաշինյան, պատասխան տուր, ո՞րն է Արմեն Գրիգորյանի հայրենիքը. Հայկ Դեմոյան
17:07 Էս ո՞նց ես մեծացել․ Կամո Սեյրանյանը ԱՄՆ-ում հանդիպել է երջանկահիշատակ Հայկոյի որդուն
16:30 Դրսի զուգարան չէր կարողանում սարքել, բայց 4 ամսում երկհարկանի տուն է կառուցել. մանրամասներ՝ Լիճքի գյուղապետի մասին
17:01 Ապահովագրության գինը բարձրանում է, թանկարժեք դեղերը՝ դուրս մղվում. ինչ է սպասվում քրոնիկ հիվանդներին
18:14 Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման
23:26 Ամուսինս «Լիչի» ՍՊԸ-ն գնել է, հողի վարձակալությունն էլ՝ հետը. Ամասիայի համայնքապետ
13:30 Բաղմանյանի խնամուն էլ դատապարտել են 100 ժամ հանրային աշխատանքների
19:39 Մեսսին կրկին կխաղա Արգենտինայում․ խաղին կարող է մասնակցել նաև Ռոնալդուն