Արտաքին 33 րոպե առաջ - 13:47 29-11-2026

Իրանը հերքել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին լուրերը

Երկու երկրների միջև ուղիղ չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի՝ երկու ուղղություններով, հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը, հայտնում է IRIB գործակալությունը։

Գերատեսչության ներկայացուցչի հաղորդմամբ, ավելի քան տասը իրանական ավիաընկերություններ, այդ թվում՝ Iran Air-ը, Iran Aseman Airlines-ը և Caspian Airlines-ը, ամեն օր ուղիղ չվերթներ են իրականացնում դեպի Ստամբուլ, Անկարա և Վան։

Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ թուրքական DHA գործակալությունը ուրբաթ հայտնել էր օդանավակայաններում ինքնաթիռների վերգետնյա սպասարկմամբ զբաղվող FUGO ընկերության գործունեության դադարեցման մասին։ Ընկերությունը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ իրանական ավիափոխադրողներին ծառայություններ մատուցելու համար։

Ըստ չվերթներին հետևող Flightradar24 ծառայության տվյալների, շաբաթ առավոտյան Թեհրանից ինքնաթիռ է մեկնել դեպի Թուրքիա։

Ամենից շատ դիտված

22:31 Գյումրիում պայթյունի հետևանքով  45-ամյա տղամարդ է մահացել
19:44 Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը
22:18 Խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին․ Նիկոլ Փաշինյան
23:28 Ռուսաստանում ևս կներդրվի IMEI միասնական համակարգ
15:06 Դավիթ Համբարձումյանին կարելի է ճանաչել որպես քաղբանտարկյալ․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
14:35 Փորձ է արվում ձևավորել թերուս հասարակություն, որն ավելի հեշտ է կառավարվում. Նարինե Դիլբարյանը՝ բուհ ընդունվելու նախագծի մասին
14:41 Նոր Սահմանադրությունը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան՝ իր բովանդակությամբ. Ռոբերտ Քոչարյան
15:04 Հույս ունենք՝ 2027-ին նոր միջnւկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Փաշինյան
20:16 Բրյուսովի համալսարանի ավելի քան 3000 ուսանող է ստորագրել բուհերի միավորման դեմ
20:47 Տիգրան Գաբրիելյանը կնշանակվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար