Արտաքին 26 րոպե առաջ - 23:58 28-11-2026

Ուիթքոֆը Ուկրաինայի հարցով փակ ասուլիս կանցկացնի ԱՄՆ Սենատում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը դեկտեմբերի 1-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում Ուկրաինայի հարցով փակ ասուլիս կանցկացնի։ Այս մասին հաղորդվել է կոմիտեի պաշտոնական կայքում։

Update on Ukraine խորագրով հանդիպումը նախատեսված է Վաշինգտոնի ժամանակով ժամը 14:00-ին։ Միջոցառման հեռարձակում նախատեսված չէ։

Ասուլիսը կանցկացվի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերի ակտիվացման ֆոնին։

Նոյեմբերին Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, Աբու Դաբիում մասնակցել են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ շփումներին, Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև Բեռլինում բանակցություններ են վարել Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչների հետ։ Քննարկվող հարցերի թվում էին Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և երկրի հետպատերազմյան վերականգնումը։