Սպորտ 34 րոպե առաջ - 23:42 28-11-2026

Դենիս Ջորկաեֆը հանդիպումների շարք է սկսում հայկական ակումբների հետ

Դեկտեմբերի 2-ից Դենիս Ջորկաեֆն իր թիմի հետ կսկսի այցելել Հայաստանի ֆուտբոլային ակումբներ՝ ծանոթանալու նրանց առջև ծառացած խնդիրներին և քննարկելու հնարավոր լուծումները։

Այս մասին հայտնել է Դենիս Ջորկաեֆը՝ նշելով, որ այցերի նպատակն է հասկանալ ակումբների կարիքներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև լսել նրանց առաջարկները։

«Համոզված եմ, որ հայկական ֆուտբոլի զարգացման արդյունավետ և իրատեսական ծրագիր կարող ենք ձևավորել միայն ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ անմիջական երկխոսության և համագործակցության միջոցով»,- նշել է Ջորկաեֆը։

Հիշեցնենք՝ Ջորկաեֆը (աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրը) ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է «Սյունիք» ակումբի կողմից և իր թեկնածության մասին հայտարարել նոյեմբերի 23-ին։ Մյուս թեկնածուների թվում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գևորգ Ղազարյանը։