Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի
Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի։ Այս մասին հայտնել է Գեղասահքի ֆեդերացիան։
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի սպորտային զույգ Կարինա Ակոպովա/ Նիկիտա Ռախմանին գրավել է 3-րդ պատվավոր տեղը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող ISU Grand Prix 2026-ի NHK Trophy միջազգային մրցաշարում։
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և հպարտանում նրանց հաջողություններով»,- նշվում է հաղորդագրության մեջ։