Ներքին Միտք 1 ժամ առաջ - 13:02 29-11-2026

Հնարավոր չէ խոսել խաղաղության մասին՝ ակտիվորեն առաջ մղելով մեկ այլ երկրի պատմության, ինքնության և տարածքի յուրացումը. Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

Նոյեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը հրապարակել է 50 հոդված, որոնցում Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան» և ադրբեջանցիների «բնօրրան»։

Այս պնդումները չունեն որևէ պատմական կամ փաստական հիմք։ Այդ հոդվածներից մի քանիսի հեղինակներն Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ են։

Օրինակ՝ այդ հոդվածներից երեքը հրապարակվել են խորհրդարանի պատգամավոր, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ, ինչպես նաև հակահայկական ատելության և Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների հայտնի քարոզիչ Ազիզ Ալիքբերլիի կողմից։

Հոդվածներից մեկում պնդվում է, թե Գոշավանքը պատկանում է իրենց, մյուսում նմանատիպ հավակնություններ են ներկայացվում Կարմիր վանքի (Սուրբ Ստեփանոս) նկատմամբ, իսկ երրորդում՝ Թալինի Կաթողիկե եկեղեցու նկատմամբ։ Բոլոր երեք հուշարձաններն էլ ներկայացվում են որպես «թուրք-քրիստոնեական» ժառանգություն։

Սա պատմության, ինքնության և քաղաքակրթության ագրեսիվ յուրացում է։ Սա ծավալապաշտական ծրագիր է։ Այլ կերպ բնորոշել այս ամենն անհնար է։

Եկեք խոսենք ուղիղ. Հայաստանի և նրա ժողովրդի դեմ ատելության՝ պետական աջակցությամբ իրականացվող համակարգված տարածումն ու ծավալապաշտական օրակարգի առաջմղումը խաղաղության ճանապարհին առկա ամենաակնհայտ խոչընդոտներից մեկն է։

Հնարավոր չէ խոսել խաղաղության մասին՝ միաժամանակ ակտիվորեն առաջ մղելով մեկ այլ երկրի պատմության, ինքնության և տարածքի յուրացումը։

Ալիևի գործողություններն այնքան խոսուն են, որ դրանք պարզապես անհնար է չնկատել։
Սակայն Հայաստանի իշխանություններին ձեռնտու է դա չնկատելը։

Փոխարենը՝ «խաղաղության ճանապարհին խոչընդոտ» են հռչակվում ընդդիմությունը կամ նրանք, ովքեր չեն ցանկանում ենթարկվել Ալիևի կամքին։

Մեր և մեր պետության դեմ ուղղված ատելության ու ծավալապաշտական ծրագրերի պետական և համակարգված քարոզչությունը բոլորովին չի անհանգստացնում իշխանություններին, որոնք հանդես են գալիս Ալիևի հոգեվերլուծաբանների և փաստաբանների դերում...

Ամենից շատ դիտված

22:31 Գյումրիում պայթյունի հետևանքով  45-ամյա տղամարդ է մահացել
19:44 Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը
22:18 Խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին․ Նիկոլ Փաշինյան
23:28 Ռուսաստանում ևս կներդրվի IMEI միասնական համակարգ
15:06 Դավիթ Համբարձումյանին կարելի է ճանաչել որպես քաղբանտարկյալ․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
14:35 Փորձ է արվում ձևավորել թերուս հասարակություն, որն ավելի հեշտ է կառավարվում. Նարինե Դիլբարյանը՝ բուհ ընդունվելու նախագծի մասին
14:41 Նոր Սահմանադրությունը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան՝ իր բովանդակությամբ. Ռոբերտ Քոչարյան
15:04 Հույս ունենք՝ 2027-ին նոր միջnւկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Փաշինյան
20:16 Բրյուսովի համալսարանի ավելի քան 3000 ուսանող է ստորագրել բուհերի միավորման դեմ
20:47 Տիգրան Գաբրիելյանը կնշանակվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար