Oragir.News-ն օրերս անդրադարձել էր ՔՊ֊ական ինքնիշխանության իրական պատկերին, մասնավորապես համակարգաստեղծ ձեռնարկություններում առկա իրավիճակին։
Նկարագրվել էր ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի»ՓԲԸ տնօրենների խորհրդում ՀՀ որևէ ներկայացուցչի իսպառ բացակայությունը։
Պարզվում է՝ նույն պատկերն է ռուսական կապիտալի և վերահսկողության ներքո գործող ՎՏԲ բանկի պարագայում։

Նրա տնօրենների խորհրդի 5 անդամներից ոչ մեկը ոչ մի օրգանական կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ։

Հավելենք որ բանկը վաճառքի է հանել մի շարք շինություններ, որոնցից առնվազն 4֊ը ՎՏԲ բանկի մասնաճյուղեր են եղել։




Ինչի՞ հետ է կապված հիշյալ օպտիմալացումը, կփորձենք պարզել առաջիկայում։