Ներքին 51 րոպե առաջ - 10:58 17-10-2026

Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին

Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին. ընտանիքը ոչ մի կերպ չի կարողանում կապ հաստատել նրա հետ:

Սվետլանայի դուստրը՝ Ելենա Ֆրայժին, նամակով դիմել է @ArmeniaSputnik–ին՝ տեղեկացնելով, որ կնոջը վերջին անգամ տեսել են հոկտեմբերի 14-ին։

Նա Ռուսաստանից Երևան է ժամանել ավտոբուսով հոկտեմբերի 10-ին և պետք է Փարիզ մեկներ հոկտեմբերի 11-ին։ Ըստ դստեր` կինը գնացել է օդանավակայան, բայց ինքնաթիռ չի նստել: Այդ օրվանից նրա հեռախոսը դադարել է աշխատել, իսկ WhatsApp-ի հաղորդագրությունները տեղ չեն հասնում։

Ելենա Ֆրայժին խնդրում է շտապ կապ հաստատել իր հետ, եթե որևէ մեկը տեղեկություն ունի մոր մասին։ Նրա հեռախոսահամարը` +1 514 995 9512։