Ներքին 1 ժամ առաջ - 16:38 16-10-2026

Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները

«Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տրանսպորտային միջոցների ներգրավվածությամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից մասամբ, իսկ հոկտեմբերի 19-ից 30-ը` ամբողջությամբ, թիվ 1 և թիվ 3 երթուղիները «Ման» մակնիշի ավտոբուսների փոխարեն կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով։