Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ։
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի՝ Երևան այցի շրջանակում ստորագրեցինք երկու քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր։
Այն համագործակցության նոր հնարավորություններ է բացում քաղաքային կառավարման, տրանսպորտի, բնապահպանության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում։
Տեսանյութ: