Ներքին Միտք 54 րոպե առաջ - 09:36 17-10-2026

Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է.

Նահանջ երգով…

Փաստորեն, ըստ Արարատ Միրզոյանի,հայ-ռուսական հարաբերություններն եղբայրական են։
Ես միայն ուրախ կլինեմ, երբ հայ-ռուսական կապերն իրապես եղբայրական լինեն, քանի որ դա բխում է ՀՀ շահերից։

Բայց այդ դեպքում ինչու՞ էր ՔՊ-ն հայտարարում ՌԴ-ի կողմից մղվող «հիբրիդային պատերազմի» մասին։

ՔՊ-ի անդամներն էին համարում ՌԴ-ն ՀՀ-ի ինքնիշխանության սպառնալիք։
ՔՊ-ի առաջնորդն էր, ըստ էության, ռուսական ռազմական ներկայությունը մտահոգիչ որակում։

Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում։

Ավելին. եթե եղբայրական են հարաբերությունները, ինչու՞ էիք ԱԺ ամբիոնից հայտարարում ու եվրոպաներում բամբասում, թե Շարմազանովը ՌԴ-ում իշխող ուժի կազմակերպած միջազգային համաժողովներին է մասնակցում։

Թե՞ հերթական անգամ իրավիճակ փոխվեց։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը