Միտք Ներքին 4 տարի առաջ - 00:06 29-06-2022

«Մուտիլովկայի սեանսից» մինչեւ պատերազմի գույժ ու ԶԼՄ-ների պիտակավորում

Նիկոլ Փաշինյանի ինքնաասուլիսը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, թեեւ լրիվ իր ոճի մեջ էր, այսինքն՝ մուտիլովկայի էֆեկտով: Այն հիշեցնում էր նախկինում պարբերաբար բեմադրված «Զրույց քաղաքացու հետ» մենախոսությունները, երբ Փաշինյանը Գագիկ Ջահանգիրյանի սիրելի ձեւակերպամբ՝ «կուտ» էր տալիս իր որոշ մարմնամասերն ուտող ընտրազանգվածին կամ ինչ-որ բան փորձում «լսեցնել» քաղաքական ընդդիմախոսներին: Այն ժամանակ նա դեռ սիրում ու հպարտանում էր բոլորով, ասում էր՝ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ ու անկախ Հայաստանում եւ Արցախում:

Իսկ հիմա վախենում է Արցախի անունը տալ, լավագույն դեպքում՝ Արցախը հիշատակվում է Ադրբեջանի կազմում:

Բացի պատերազմ գուժելուց, Բերձորն ու Աղավնոն հանձնելու պատրաստակամությունից՝ մուտիլովկայի այս անգամվա սեանսին Փաշինյանը պիտակավորել է իր ասուլիսը բոյկոտած լրատվամիջոցներին՝ որակելով որպես քաղաքական շրջանակներ ներկայացնող: Նա նաեւ ասել է, որ հրապարակավ իրեն հարցեր ուղղելուց հրաժարված ԶԼՄ-ները վերջին շրջանում լայնորեն ներգրավված են եղել Երեւանի փողոցները կաթվածահար անելու պրակտիկայի մեջ:

Այդ մարդը մինչեւ հիմա չի գիտակցել իր գործած իրական մեղքերի ողջ ծանրությունը, նրա խիղճը չի տանջում, որ իր պատճառով 1000-ավոր զոհեր ենք ունեցել, բազմաթիվ տղաներ հաշմանդամ են դարձել, նա իր արբանյակների միջոցով առաջ է տանում ադրբեջանա-թուրքական օրակարգը՝ փաթեթավորված պոպուլիզմով, ու բառախաղեր է բանեցնում: Այժմ նա միայն մի խնդիր ունի լուծելու. ինչպես ցանկացած ճահճում խեղդվող, իր հետ քաշում է ուրիշներին, տվյալ դեպքում՝ ողջ երկիրը, անվտանգությունը, պետականությունը:

Խոսելու ընթացքում Փաշինյանի նյարդային շարժումներին ու դիմախաղին հետեւող ցանկացած շարքային հոգեբան, անգամ՝ բժշկականի առաջին կուրսի ուսանող կարող է մասնագիտական մտահոգիչ եզրակացություն տալ: Այսօր նույնիսկ ոչ հոգեբան Սերժ Սարգսյան է ասել, որ բժիշկ չէ, որպեսզի մեկնաբանի Փաշինյանի ասածները: Հետաքրքիր է՝ իսկ բժիշկները ո՞նց էին մեկնաբանում 2018-ի դեպքերի նախերգանքը, երբ նա մի խումբ մարդկանց հետ անարգել ներխուժում էր Հանրային ռադիոյի շենքը, ավելին՝ ջարդում դուռը ու պատասխանատվության չէր ենթարկվում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին