Դուք հիշու՞մ եք, որ դարձաք վարչապետ, 100 փաստ էիք հրապարակում: Ես 10 փաստ եմ առանձնացրել, որոնք սուտ են դուրս եկել: Մնացած 90-ը Ձեզ նամակով կուղարկեմ: Այսքանից հետո ո՞րն է Ձեր առաջարկը, որպեսզի կրկին սկսենք վստահել ու հավատալ Կառավարությանը, ինչպես 2018 թվականից հետո: ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը:
Այս մասին ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարցրեց Հռիփսիմե Ջեբեջյանը՝ հիշեցնելով Փաշինյանի ասածները բանակցություններում հասարակությունից գաղտնի փաստաթուղթ ստորագրելու, արագաչափերի, Արցախի անունից բանակցելու, քաղաքացիներին տուգանելու, 44-օրյայի ժամանակ դասալիքների թվի, Արցախում էթնիկ զտումների հարցում Ադրբեջանին մանդատ տալու մասին:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե լրագրողը հիշողության խնդիրներ չունի, նախորդիվ բազմիցս անդրադարձել է նշված բոլոր ասվածներին:
«Քանի որ նախորդիվ 10 անգամ պատասխանել եմ, պիտի խնդրեմ գնալ և վերցնել նախորդիվ 10 պատասխաններից որը ուզում եք, առանց սահմաանփակումների»,- նշեց Փաշինյանը:
Տեսանյութ: