Մամուլ 11 ժամ առաջ - 07:47 22-10-2026

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կիրանց գյուղի բնակիչները մեզ հայտնեցին, որ երբ կանգնում են գյուղի կենտրոնում` դպրոցի նախկին շենքի մոտ կամ այլ հատվածներում, իրենց հեռախոսների էկրաններին գրվում է «Խեյրիմլի»։

Սովետական տարիներին ադրբեջանաբնակ փոքրիկ Խեյրիմլի գյուղը, որը գտնվում էր Կիրանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա` հազիվ 25-30 տնից կազմված, իսկ 92-ից ի վեր առհասարակ գոյություն չի ունեցել, ոչ ոք, անգամ ժամանակին այնտեղ ապրած ադրբեջանցիները 30 տարի չեն հիշել դրա գոյության մասին: Դրա մասին առաջինը հիշեց եւ «Խեյրիմլի» բառն արտաբերեց Նիկոլ Փաշինյանը, իսկ 2024 թվականին` սահմանազատման անվան տակ, միակողմանի հանձնեց Ադրբեջանին։

Թե ինչպես է այդ տեղանունը հայտնվել Գուգլի կամ այֆոնների տեսադաշտում, դրա պատճառը բացառապես ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունն է, ի տարբերություն Հայաստանի պարտվողական ու ամեն ինչ հանձնելու-մոռանալու քաղաքականության: Մեզ ասացին, որ Կիրանցի միայն մի մասում է հեռախոսների էկրանին գրվում «Կիրանց»»;

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
11:10 Տարադրամի փոխարժեքները
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
20:04 Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին