Մամուլ 10 ժամ առաջ - 08:12 22-10-2026

Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. «Փաստ».

«Փաստ» թերթը գրում է. «ՔՊ-ն, ամենայն հավանականությամբ, ուղղակի ստիպել էր Առուշ Առուշանյանին հանդես գալ հարցազրույցով, որտեղ նրա արտահայտած մտքերն ավելի են խճճել ու խորացրել առկա ճգնաժամը։ Հրապարակային նման խոսքից ու դրսևորումներից հետո Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի քաղաքական հետագիծն ու վերջին շրջադարձերը դարձել են քաղաքական անսկզբունքայնության, դիրքորոշումների տրամագծորեն փոփոխման և արագ վերափոխման ամենացայտուն օրինակը:

Թեև նա երբեք դուրս չի եկել տեղական հեղինակության շրջանակներից, այնուամենայնիվ, ընդդիմադիր դաշտի կողմից սատարվող, անզիջում ու «պայքարող տղու» կերպարի մեջ ընկալվող դեմք էր: Դեռևս 2020-2021 թվականների ամենածանր հետպատերազմյան պայմաններում, անցնելով կալանավորումների ու քրեական հետապնդումների միջով, նա ՏԻՄ ընտրություններում կարողանում էր հաղթել օրվա իշխանություններին՝ վայելելով գորիսեցիների լուրջ աջակցությունը:

Այդ կերպարը, սակայն, հաշված ամիսների ընթացքում աստիճանաբար փոշիացվեց: Գործընթացը սկսվեց անորոշ ու երկակի հայտարարություններով, երբ նա ո՛չ հերքում, ո՛չ հաստատում էր իշխանությունների հետ սերտաճման մասին լուրերը: Այնուհետև նախկին սուր քննադատություններին փոխարինելու եկան իշխանական նախագծերն ու քայլերը գովաբանող, «համերաշխության» մասին հայտարարությունները, ինչն, ի վերջո, հանգուցալուծվեց ՔՊ-ի «թևի տակ» մտնելով և իշխանական պատմուճանը հագնելով: Սկզբունքային դիրքորոշումները ստորադասվեցին պաշտոնական դիրքի պահպանմանն ու իրավական հետապնդումներից խուսափելու հաշվարկներին:

Այդ հարցազրույցից և նման ճամբարափոխությունից հետո բազմաթիվ մարդիկ, ովքեր ժամանակին պայքարել են Առուշ Առուշանյանի համար, այսօր խորապես հիասթափված են։ Գորիսն ինքնին հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, և համայնքի բնակչության մեծամասնությունը հակաիշխանական տրամադրություններ ունի։ Ժամանակին հենց Արցախի համար մղվող պայքարի շնորհիվ էր, որ գորիսեցիները համախմբվել էին Առուշանյանի շուրջ, իսկ այսօր նրանք չափազանց հիասթափված ու վիրավորված են, որ նա գնաց, այսպես ասած, Արցախի դահիճների հետ քաղաքական պատասխանատվություն կիսելու ճանապարհով։

Համացանցային քննարկումներում հատկապես ցավոտ են արձագանքում նրա ընտանիքի անցյալին ու հոր պայքարին: Լրագրող Սյուզի Բադոյանն իր գրառման մեջ կոշտ և ուղիղ հանդիմանությամբ դիմել էր Առուշանյանին՝ հիշեցնելով, որ հայրը տարիներ առաջ ընկերների հետ վրան էր խփել Ռոդենի արձանի մոտ և գիշերել հրապարակում՝ երկրում փոփոխություններ անելու համար, և կոչ արել առնվազն խղճալ հորն ու նրա պատիվը, այլ ոչ թե իջնել այդ մակարդակին։

Գորիսի համայնքապետի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է հարմարվողականությունն ու սկզբունքներից հրաժարումը վայրկենական զրկում քաղաքական գործչին տարիներով վաստակած հանրային վստահությունից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
11:10 Տարադրամի փոխարժեքները
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
20:04 Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին