Ներքին 1 ժամ առաջ - 19:00 22-10-2026

Մենուա Հովհաննիսյան. Արեգասարի անմահ հերոսի անցած փառապանծ մարտական ուղին ու սխրանքը

Մենուա Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմի առաջին օրերից կամավորագրվեց հայրենիքի պաշտպանությանը՝ իր մարտական ուղին սկսելով Մատաղիսի և Եղնիկների հատվածից, որտեղ փրկեց բազմաթիվ վիրավորների կյանքեր։

Արցախի հյուսիսային թևի ծայրահեղ ծանր իրավիճակում նրա վճռականությունը շրջադարձային եղավ Արեգասարի ազատագրման օպերացիայի մեկնարկի համար։

Հոկտեմբերի 5-ին, գրոհի ժամանակ, լինելով ապահովող խմբի հրամանատար, նա իր 12 հոգանոց ջոկատով անհավասար մարտի բռնվեց հակառակորդի բազմապատիկ գերազանցող վաշտի դեմ։

Մենուան առաջինն ընդունեց հարվածը և հերոսաբար ընկավ դիմահար կրակից, սակայն նրա սխրանքը թույլ տվեց խմբին կատարել առաջադրանքը՝ հակառակորդին պատճառելով ահռելի կորուստներ։

Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար նա հետմահու արժանացավ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը՝ դառնալով հավերժ ապրող արժեքների խորհրդանիշ:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է