Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 20:05 22-10-2026

Էկոպարեկային ծառայությունը Տավուշում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտել

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Սևքարի տեղամասի ծառայողները, օրենքով իրենց վերապահված գործառույթների կատարման շրջանակում, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սևքարի անտառպետության տարածքում հայտնաբերել են Աչաջուրի բնակիչ Ա. Ա.-ին պատկանող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված շուրջ 10 խմ հաճարենի տեսակի փայտանյութով:

Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել։

Էկոպարեկների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչություն, կազմվել է իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն, ինչպես նաև հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնասի չափը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաշվարկված վնասի չափը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված շեմը, առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել