Ներքին 1 ժամ առաջ - 10:03 17-10-2026

Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բախվել են «Renault»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց, բախվել են 43-ամյա Նվեր Ս․-ի վարած «Renault» մակնիշի և 26-ամյա Էմանուել Գ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նվեր Ս․-ի 3 ուղևորները տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: