Ավելին 13 րոպե առաջ - 09:10 16-11-2026

Pink Floyd-ի լեգենդար երաժիշտ Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից

Սիրո պատմություն, որը սկսվեց համերգի ճանապարհին, հարսանիքով շարունակվեց, իսկ այժմ ավարտվում է դատարանում։

Լեգենդար Pink Floyd խմբի նախկին անդամ, աշխարհահռչակ երաժիշտ Ռոջեր Ուոթերսի անձնական կյանքում հերթական շրջադարձն է։ 83-ամյա ռոք-աստղը հինգ տարվա ամուսնությունից հետո որոշել է ամուսնալուծվել կնոջից՝ Կամիլա Չավիսից։

Ինչպես հայտնում է PEOPLE պարբերականը՝ հղում անելով դատական փաստաթղթերին, երաժիշտն ամուսնալուծության հայցը ներկայացրել է նոյեմբերի 10-ին՝ Նյու Յորքի Գերագույն դատարան։ Գործը գրանցվել է որպես վիճարկվող ամուսնալուծություն, ինչը նշանակում է, որ զույգի միջև դեռևս կան չլուծված հարցեր։

Սակայն այս պատմության ամենահետաքրքիր դրվագը նրանց ծանոթությունն է։ Ուոթերսն ապագա կնոջը հանդիպել էր իր համերգային շրջագայություններից մեկի ժամանակ։ Այդ օրերին Կամիլա Չավիսն աշխատում էր որպես վարորդ և հենց ինքն էր երաժշտին տեղափոխում հյուրանոցից մարզադաշտ։

Ուոթերսը դեռ 2018 թվականին պատմել էր, որ աղջկա մեջ առաջին իսկ հանդիպումից ինչ-որ առանձնահատուկ բան էր նկատել։ Մի օր էլ որոշել էր անձամբ խոսել նրա հետ՝ տալով բավական անսովոր հաճոյախոսություն․
«Ներեցեք, Ձեզ երբևէ ասե՞լ են, որ հիասքանչ այտոսկրեր ունեք»։

Եվ հենց այդ խոսքերից էլ սկսվել էր նրանց սիրո պատմությունը։

2021 թվականի հոկտեմբերին երաժիշտը մեծ երջանկությամբ էր հայտնել իրենց ամուսնության մասին՝ հրապարակելով հարսանեկան լուսանկարներ և գրելով․ «Ես այնքան երջանիկ եմ։ Վերջապես գտա այն միակին»։
Սակայն հինգ տարի անց այդ երջանիկ պատմությունը կարծես հասել է ավարտին։

Կամիլա Չավիսի հետ ամուսնությունը Ուոթերսի կյանքում հինգերորդն էր։ Երաժիշտն ունի երեք երեխա՝ երկու որդի և մեկ դուստր։

Ստացվում է՝ նույնիսկ ռոքի լեգենդների կյանքում սիրո ամենագեղեցիկ պատմությունները միշտ չէ, որ ունենում են երջանիկ ավարտ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է