Ավելին 2 ամիս առաջ - 21:16 16-05-2026

Լարվածության մասին խոսակցություններից հետո Էլիզը հրապարակավ շնորհավորել է Արամ Մելիքյանին

Հաղորդավար և շոումեն Արամ Մելիքյանի հոբելյանական տարեդարձը շարունակում է մնալ համացանցի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Արտիստը, ով ստացել է հարյուրավոր ջերմ շնորհավորանքներ, իր էջում կիսվել է ընտանեկան տոնակատարության ջերմ կադրերով, որոնք, սակայն, հերթական անգամ առիթ են տվել հանրային բեմախոսությունների։

Հետևորդները շատ արագ նկատել են, որ հրապարակված տեսանյութերում ու լուսանկարներում կրկին բացակայում էր Էլիզ Մելիքյանը։ Այս փաստը վերստին բորբոքել է վաղուց շրջանառվող լուրերն ու քննարկումները նրանց հնարավոր տարաձայնությունների ու լարված հարաբերությունների շուրջ։

Այնուամենայնիվ, Էլիզ Մելիքյանը որոշել է վերջ դնել բոլոր բամբասանքներին և անտեսված չի թողել հոր կյանքի կարևոր օրը։ Նա սոցիալական հարթակի իր էջում հանդես է եկել հրապարակմամբ՝ շնորհավորելով Արամ Մելիքյանին։

Էլիզը կիսվել է արխիվային լուսանկարով, ինչով ցույց է տվել, որ հակառակ բոլոր խոսակցությունների՝ հոր հանդեպ հարգանքն ու ընտանեկան հիշողությունները մնում են անփոփոխ։ Այս քայլով երիտասարդ բլոգերին հաջողվել է ինչ-որ չափով մեղմել համացանցում հասունացող հարցադրումների ալիքը։

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը