Մահվան ելքով վրաերթ Վանաձորում․ «Mercedes GLE»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ավելին 14 րոպե առաջ - 22:26 07-11-2026

Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է սկեսրոջ՝ Վիկտորյա Բեքհեմի ոճը

Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի ոճը։ Հոգեբանը բացատրել է հնարավոր պատճառը։

Դերասանուհի Նիկոլա Փելթցը շարունակում է հայտնվել ուշադրության կենտրոնում՝ իր ոճային ընտրություններով։ Երկրպագուները նկատել են, որ նրա վերջին կերպարները գնալով ավելի են հիշեցնում սկեսրոջ՝ Վիկտորյա Բեքհեմի հայտնի ոճը։

Օրերս Նիկոլան և ամուսինը՝ Բրուքլին Բեքհեմը, ներկայացրել են Հելոուինի իրենց կերպարները։ Դերասանուհին ընտրել էր Կատու-կնոջ կերպարը՝ կաշվե հագուստով, որը երկրպագուներին հիշեցրել է Վիկտորյայի՝ Spice Girls-ի «Say You'll Be There» տեսահոլովակի լեգենդար հանդերձանքը։

Սոցիալական ցանցերում օգտատերերը սկսել են համեմատել երկու կանանց կերպարները՝ նկատելով նաև Նիկոլայի նախկին ոճային ընտրությունների նմանությունները։

Հոգեբան և Thought Reader նախագծի հիմնադիր Ֆիլ Մաքլեոդը Daily Mail-ի հետ զրույցում նման վարքագիծը բացատրել է «հայելային արտացոլման» երևույթով։ Նրա խոսքով՝ մարդիկ երբեմն անգիտակցաբար կրկնօրինակում են նույնիսկ այն անձանց ոճն ու վարքագիծը, որոնց հետ բարդ հարաբերություններ ունեն։

Փորձագետի կարծիքով՝ Վիկտորյայի ոճին նմանվող կերպարները կարող են Նիկոլայի համար լինել ինքնահաստատվելու և սեփական ազդեցությունն ու ինքնավստահությունն ընդգծելու միջոց։

Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ նմանությունները պարզապես պատահական են, և դերասանուհին ընտրում է այն հագուստը, որն իրեն դուր է գալիս։

Հիշեցնենք, որ Նիկոլան և Բրուքլինն ավելի քան մեկ տարի չեն շփվում վերջինիս ծնողների հետ։ 2026 թվականի հունվարին Բրուքլինը հրապարակայնորեն հայտարարել էր ընտանիքի հետ հարաբերությունները խզելու մասին։

Սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլայի կերպարները համեմատվում են Վիկտորյայի ոճի հետ։ 2024 թվականին նա կրել էր Dolce & Gabbana-ի այն կաշվե բաճկոնը, որով Վիկտորյան ներկայացել էր դեռևս 2001 թվականին։ Իսկ այս տարվա սկզբին դերասանուհին կրկնել էր նաև սկեսրոջը բնորոշ հայտնի դիրքերից մեկը։

Այնուամենայնիվ, արդյոք այս նմանությունները գիտակցված քայլ են, թե պարզապես ոճային նախասիրությունների համընկնում, մնում է միայն ենթադրությունների շրջանակում։