Մեգան Մարքլի հայրը՝ 81-ամյա Թոմաս Մարքլը, Ֆլորիդայում ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնություն պատկերող նյութեր պահելու մեղադրանքով։ ՀԴԲ գործակալները նրան ծերանոցից դուրս են բերել ձեռնաշղթաներով։
ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ խուզարկությունների ընթացքում առգրավվել է 78 իր, այդ թվում՝ լուսանկարներ, ժապավեններ և գրքեր, որոնք, ըստ մեղադրանքի, պարունակում են անչափահասների նկատմամբ սեռական բռնություն պատկերող նյութեր։
Մարքլը, որը վերջերս ոտքի անդամահատման է ենթարկվել և տեղաշարժվում է անվասայլակով, ձերբակալությունից մի քանի ժամ անց գրավի դիմաց ազատ է արձակվել։
Դատարանն արգելել է նրան շփվել անչափահասների հետ և պարտավորեցրել կրել էլեկտրոնային թևնոց։
Դատավորը նաև հանձնարարել է հոգեբուժական փորձաքննություն անցկացնել՝ գնահատելու նրա հոգեկան վիճակն ու դատավարությանը մասնակցելու կարողությունը։
Մեգան Մարքլը հոր դեմ ներկայացված մեղադրանքներն անվանել է «խորապես ցնցող»։