Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում հեռախոսազրույց է ունեցել 12 երկրների գործընկերների հետ՝ քննարկելով իրավիճակը տարածաշրջանում և ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքները, որոնք տանում են դեպի էսկալացիա։
«Վերջին 48 ժամվա ընթացքում Օմանից, Եգիպտոսից, Հորդանանից, Սաուդյան Արաբիայից, Կատարից, Կիպրոսից, Թուրքիայից, Քուվեյթից, ԱՄԷ-ից, Թունիսից, Իրաքից և Պակիստանից 12 գործընկերներիս հետ առանձին հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկել ենք տարածաշրջանային և միջազգային վերջին իրադարձությունները, ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի լարվածության ստեղծման գործողությունների հետևանքները:
Ըստ Արաղչիի՝ խորհրդակցությունների ընթացքում նա ընդգծել է պետությունների ազգային ինքնիշխանությունը հարգելու, ագրեսիայի և սպառնալիքների դադարեցման, կործանարար արտաքին միջամտությունից հրաժարվելու անհրաժեշտությունը, ինչպես նաև անկայունության տարածումը կանխելու տարածաշրջանի երկրների պատասխանատվությունը։
Նախարարը նաև մատնանշել է Իրանի ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը պաշտպանելու օրինական իրավունքը և տարածաշրջանային անվտանգության մեխանիզմներ ձևավորելու անհրաժեշտությունը՝ առանց արտատարածաշրջանային տերությունների միջամտության։