Ավելին 16 րոպե առաջ - 18:10 07-11-2026

Քիմ Քարդաշյանի նոր սերիալը կրկին հայտնվել է քննադատների թիրախում

Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ սերիալը կրկին քննադատությունների տարափի տակ է: Այն անվանել են «21-րդ դարի վատագույնը»:

Քիմ Քարդաշյանի, Գլեն Քլոուզի և Նաոմի Ուոթսի մասնակցությամբ «Ամեն ինչ արդար է» (All’s Fair) սերիալի երկրորդ եթերաշրջանը կրկին արժանացել է կոշտ քննադատությունների։

The Telegraph-ի գրախոսը սերիալին տվել է ընդամենը մեկ աստղ՝ այն անվանելով «անտանելի ահավոր» և անգամ «21-րդ դարի վատագույն հեռուստասերիալ»։

The Guardian-ի քննադատը նույնպես նշել է, որ նախագիծը շարունակում է անհեթեթ մնալ, թեև երկրորդ եթերաշրջանում որոշակի բարելավումներ նկատելի են։

Նրա խոսքով՝ սերիալն աստիճանաբար վերածվում է այնպիսի նախագծի, որն այնքան վատն է, որ նույնիսկ զվարճացնում է։

Հիշեցնենք, որ առաջին եթերաշրջանը ևս քննադատները ջախջախել էին՝ Rotten Tomatoes-ում սկզբում ստանալով ընդամենը 0% վարկանիշ։

Սակայն չնայած բացասական արձագանքներին՝ այն դարձավ Hulu-ի վերջին երեք տարվա ամենադիտված խաղարկային դեբյուտային սերիալը, ինչից հետո նախագիծը երկարաձգվեց։

Ամենից շատ դիտված