Արտաքին 16 րոպե առաջ - 18:09 07-11-2026

ՆԱՏՕ-ի անդամ երկրների նավատորմերը կմասնակցեն Սև ծովում անցկացվող զորավարժություններին

ՆԱՏՕ-ի «Պոսեյդոն» ռազմածովային վարժանքները ստորջրյա ականազերծման միջոցառումների վերաբերյալ տեղի կունենան նոյեմբերի 7-14-ը Սև ծովում։

Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարված նպատակն է ամրապնդել դաշնակից ուժերի միջև համագործակցությունը և փոխգործունակությունը ականազերծման միջոցառումների ոլորտում։

Զորավարժություններն անցկացվում են 2002 թվականից, Ռումինիան և Բուլղարիան ամեն տարի հերթագայում են։ Այս տարի դրանց պատասխանատվությունը դրվել է Սոֆիային։

Ռումինական զինվորականները հաստատել են իրենց ականազերծող նավի, ինչպես նաև Թուրքիայի և Բուլղարիայի ռազմածովային ուժերի նավերի մասնակցությունը զորավարժություններին։

Վերջին անգամ մասնակցել է 13 երկրներից 800 անձնակազմ։ Բուլղարիայից և Ռումինիայից բացի, մասնակցել են նաև Բելգիան, Կանադան, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Լեհաստանը, Միացյալ Թագավորությունը, Նիդեռլանդները, ԱՄՆ-ն, Շվեդիան և Թուրքիան։

Ամենից շատ դիտված