Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համալիրներ մատակարարել։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Նա նշել է, որ Ուկրաինային աջակցելու հարցում մյուս երկրների ներդրումը զգալիորեն զիջում է Գերմանիայի ներդրմանը։
Այս կապակցությամբ Բեռլինն ակնկալում է, որ դաշնակիցներն ակտիվացնեն Ուկրաինային օգնություն ցուցաբերելու ջանքերը։