Ուղիղ եթեր
Ներքին 53 րոպե առաջ - 18:23 06-11-2026

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ

Հոկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից մի քաղաքացու տեղափոխել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Վարազդատ Մ.-ն է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: