Ուղիղ եթեր
Ներքին 38 րոպե առաջ - 16:35 06-11-2026

Բարի լուր․ շտապօգնության բժշկուհին փրկել է օտարերկրացի մոր և նորածնի կյանքը․ աղջիկը կկրի նրա անունը. shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ նոյեմբերի 6-ին, բարի ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 07:30-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնություն հերթական ահազանգն է ստացվում, որ Արաբկիր վարչական շրջանի Համո Սահյան փողոցի տներից մեկում հղիի մոտ ծննդաբերության նշաններ են առաջացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շատ արագ նշված հասցե է ժամանում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ առաջին հերթին վարորդ Ռուբեն Հակոբյանի շնորհիվ, ու արդեն նշված տանը բժշկուհի Անահիտ Մուքոյանն ու բուժքույր Ջուլիետա Գասպարյանը ծննդկանին ցուցաբերում են առաջին բուժօգնությունը, կտրում և կապում են երեխայի պորտալարը, ապա տեղափոխում Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ», որտեղ էլ իրենց մասնագիտական հմտություններով փայլում է տեղի բուժանձնակազմը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծննդկանը 33-ամյա օտարերկրացի է, երեխան էլ աղջիկ է, իսկ մայրը հայտնել է՝ քանի որ շտապօգնության բուժանձնակազմի շնորհիվ փրկվել է թե՛ իր, թե՛ աղջկա կյանքը, աղջկա անունն ի պատիվ բժշկուհու դնելու է Անահիտ։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
17:21 Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար