Ներքին 3 տարի առաջ - 15:15 20-12-2022

Երևանի փողոցներից մեկը կկրի լեգենդար խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանի անունը

Երևանում փողոցներ կանվանվեն լեգենդար խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանի, աշխարհահռչակ հայ դիրիժոր Օհան Դուրյանի, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսեյ Հեքիմյանի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի, խորհրդային գրող և Արցախյան պատերազմի մասնակից Լևոն Խեչոյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի, բանաստեղծներ Հրաչյա Թամրազյանի և Սլավիկ Չիլոյանի պատվին:

Դեկտեմբերի 20-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ նիստում համապատասխան որոշում է կայացվել։

Բացի այդ, մայրաքաղաքի փողոցներից մեկը կկոչվի «Բժիշկների փողոց»։
Քաղաքում կտեղադրվեն նաև հուշատախտակներ՝ ի պատիվ գիտության և տեխնիկայի բնագավառում ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Միշիկ Ղազարյանի, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանի։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին