Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:43 26-07-2023

Հայաստանը չի մասնակցի Բելառուսում ՀԱՊԿ երկրների փրկարարների զորավարժություններին

Հայաստանը չի մասնակցի Բելառուսում ՀԱՊԿ երկրների փրկարարների զորավարժություններին: Այս մասին գրել է Sputnik Արմենիա-ն։

Լրատվամիջոցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ պատճառը Փրկարար ծառայության աշխատակիցների ծանրաբեռնվածությունն է։

Սեպտեմբերի 1-6-ը ՀԱՊԿ երկրների ստորաբաժանումները կմշակեն Մինսկի տարածաշրջանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարի հետևանքների վերացումը։