Ներքին 11 րոպե առաջ - 19:32 16-11-2026

Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել

Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արմեն Ֆերոյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, նոյեմբերի 5-ին որոշում է կայացրել Սամվել Կարապետյանին մեկ ամսով կալանավորելու վերաբերյալ։

Պաշտպանության կողմը բողոքի շրջանակներում վիճարկել է ինչպես հիմնավոր կասկածի, այնպես էլ կալանավորման հիմքերի առկայության հարցը։ Մասնավորապես, պաշտպան Արմեն Ֆերոյանը նշում է, որ Սամվել Կարապետյանի գործողություններում որևէ հանցավոր դրսևորում չկա, իսկ այն, որ փորձում են մարդկանց մանիպուլացնել, թե 64 մլրդի վնաս կա պատճառված, ապա դա, ըստ պաշտպանի, ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլև եթե նույնիսկ ծայրահեղ դեպքում նման վնաս լինի, ապա միակ տուժողը Սամվել Կարապետյանն է, ուրիշ ոչ ոք։

«Դրանից է ակնհայտ, որ այդ ամենը կրում է ծայրահեղ ապօրինի բնույթ»,- ասաց նա։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: