Լյուդմիլա Յակովլևան առավոտյան ենթարկվել է շան հարձակման։
Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում․
«Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 9-ին մոտ Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում իմ շան ու ինձ վրա հարձակվել է հովվաշուն՝ կանաչ վզկապով։ Տերը, կարծեք, մոտակայքում չէր։
Ոտքս շատ լուրջ վնասված է, չեմ կարողանում քայլել։ Սրունքիս վրա ամենուր պատռված վերքեր կան։ Եթե դուք եք շան տերը, կամ գիտեք, թե ում շունն է, խնդրում եմ, արձագանքեք։
Դեռ չեմ հասցրել ստուգել իմ շան վիճակը. հավանաբար, նա նույնպես լուրջ վնասվածքներ ունի։ Ինձ շտապօգնության մեքենայով տարան։ Ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի սրա համար»։