ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի ելույթը լարվածություն առաջացրեց ԱԺ-ում ու «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը:
Նախ Հակոբյանը Կաթողիկոսի մասին խոսելիս օգտագործեց նրա ավազանի անունը ու դա արեց մի քանի անգամ: Ամեն անգամ ընդդիմությունը դրան արձագանքեց դմփդմփոցներով:
Այնուհետև ԱԺ նախագահ Ռուբինյանը սկսեց մի քանի անգամ արտաբերել Կաթողիկոսի ավազանի անունը՝ պիտակավորելով նրան:
«Տիկի՛ն Հակոբյան, մի՛ կաշկանդվեք, եթե կաշկանդվում եք՝ ես կասեմ. ԿԳԲ գործակալի եղբայր, կուսակրոնության ուխտը խախտած, կոռուպցիոներների պաշտպան, բոլոր քրիստոնեական արժեքները պղծած, օտարերկրյա ուժերի պաշտպան կտրիճ Ներսիսյան ու Կտրիճ Ներսիսյանը պիտի հեռանա»:
Այս ամբողջ ընթացքում ՔՊ-ն ծափահարեց, Ուժեղ Հայաստանը դմփդմփացրեց սեղաններին:
Այնուհետև Հակոբյանը նշեց, որ ընդդիմադիրները ամենաստոր ձևով շահարկում են իրենց ընկերոջ՝ Արսեն Գևորգյանի մահը, քաղաքական մանրադրամ են դարձրել նրա մահը:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը: